ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2015 15:27
Մեղքը փորձում էր գցել ցլիկի վրա
Մայիսի 1-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ակնակապճի կապտուկ, կրծքավանդակի աջ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 1973 թ. ծնված Ադամ Բ.-ն, ով հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իր տան բակում` ցլիկի հարվածի հետևանքով:
Պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, իր տնամերձ հողամասում վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Տիգրան Ա.-ն բռունցքով հարվածել է Ադամ Բ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: