ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2016 11:58
Վնասվածք պատճառողը ներկայացավ և խոստովանեց
Մարտի 8-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Գոռ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էրեբունի» թանգարանի մոտ՝ անծանոթ անձի կողմից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վնասվածքը պատճառել է 1981 թ. ծնված Արթուր Մ.-ն, ով մարտի 16-ին, ժամը 16-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: