ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2016 09:52
Երկու միլիոն 800.000-անոց գողությունը բացահայտվեց
2015 թ. դեկտեմբերի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող էքսկավատորի հիդրոմուրճը գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիդրոմուրճը գողացել են 1956 թ. ծնված Մյասնիկ Ե.-ն և 1978 թ. ծնված Արթուր Ս.-ն` ընկերությանը պատճառելով մոտ 2.800.000 դրամի նյութական վնաս:
Արթուր Ս.-ն հրավիրվել է բաժին և ներկայացվել է Արագածոտնի մարզի քննչական վարչություն:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն: