ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2016 11:29
Գողությունը բացահայտվեց
Ապրիլի 5-ին, ժամը 21-ին, ոստիկանության Գորիսի բաժին են հրավիրվել 1998 թ. ծնված Հ. Հ.-ն և 1999 թ. ծնված Ա. Բ.-ն: Նրանք խոստովանել են, որ մարտի 27-ին, ժամը 20-ի սահմաններում, օգտվելով Գորիս քաղաքի Թումանյան նրբանցքի 9 հասցեում գտնվող առանձնատանը մարդ չբնակվելու հանգամանքից՝ 2-րդ հարկի մուտքի դռան ապակիները հանելով՝ մտել են տուն և ապամոնտաժելու եղանակով գողացել խոհանոցի գազի ջրատաքացուցիչը, այնուհետև 1-ին հարկի նկուղի պատուհանի ապակին հանելով` մտել են նկուղ և գողացել աշխատանքային գործիքներ և շուրջ 30 մ ռետինե խողովակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: