ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.05.2016 11:01
Շոգեքարշը հարվածել է «Մերսեդես» ավտոմեքենայի
Մայիսի 20-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի կայարանից Բաղրամյանի հացամթերքների գործարան տանող երկաթգծի հատվածում, նույն գործարանին պատկանող շոգեքարշը հարվածել է 1952 թ. ծնված Նվեր Կ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևոր Սուրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: