ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2016 10:04
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը ոստիկանության ստորաբաժանումներում շարունակվում է
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Մարիետա Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 27 և 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:
***
Ոստիկանության Ջերմուկի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Էդգար Բ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1947 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 7.62 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր հրացան, 7.62 մմ տրամաչափի, 7.62 մմ տրամաչափի 20 ինքնաձիգի փամփուշտ:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Վարուժան Մ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և երկփողանի որսորդական հրացան: