ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2015 17:21
Կարգուկանոն՝ նաև տրանսպորտային միջոցների կանգառների տարածքներում
Տրանսպորտային միջոցների կանգառների տարածքներում կայանելու, քաղաքացիներին ու տրանսպորտային միջոցների վարորդներին կանգառի տարածք մուտք գործելուն խոչընդոտելու համար՝ 2015 թվականի փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից 43 տաքսի ավտոմեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վարորդների նկատմամբ համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելուց հետո մեքենաները վերադարձվել են տերերին, իսկ 89 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, նման իրավախախտում թույլ տալու համար, տեղում կիրառվել են վարչական ներգործության միջոցներ:
Բացի այդ, տրանսպորտային միջոցների կանգառների տարածքների մոտ կուտակված տաքսիների վարորդների հետ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում վերջիններիս իրազեկվել է հետագայում նմանատիպ իրավախախտումներ թույլ չտալու անհրաժեշտությունը: Բացի այդ, Ճանապարհապարեկային ոստիկանության ծառայողներն ավտոմեքենաներով շրջագայություն կատարելիս՝ բարձրախոս սարքերի միջոցով քաղաքացիներին մշտապես հորդորում են տրանսպորտային միջոցներից օգտվել միայն կանգառների տարածքներում:
Տրանսպորտային միջոցների կանգառների տարածքներում կարգուկանոն հաստատելուն նպատակաուղղված միջոցառումները շարունակվում են: