ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2016 11:33
Տավուշում երկու քաղաքացի զենք-զինամթերք է հանձնել
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գնել Ա.-ն օգոստոսի 31-ին կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 14, 7,62 մմ տրամաչափի կարաբինի 7 փամփուշտ և «ՌԳ-42» տիպի նռնակ, իսկ 1984 թ. ծնված Ալիկ Բ.-ն՝ «ԻԺ-18-Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 24, 7,62 մմ տրամաչափի կարաբինի 15 փամփուշտ, «ՌԳ-42» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և «ՌԳԴ-5» տիպի նռնակ: