ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.03.2016 09:51
Քնած տանտիրուհու բնակարանից գողություն կատարողին հայտնաբերեցին և ձերբակալեցին
Փետրվարի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել 1975 թ. ծնված Անահիտ Ս.-ն և հաղորդում տվել, որ ժամը 22.45-ի սահմաններում անհայտ անձը օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ կոտրել է իր բնակարանի /1-ին հարկ/ խոհանոցի պատուհանի փականը և ննջասենյակից հափշտակել բջջային հեռախոս և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արամ Մ.-ն:
Բջջային հեռախոսն առգրավված է:
Արամ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: