ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.01.2016 10:39
Երկու միլիոնի գողությունը բացահայտվեց
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Սիսակ Ե.-ին և 1988 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Պարզվել է, որ Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, 1994 թ. ծնված Կարեն Ա.-ն և ոմն Մոսո հունվարի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մտել են 1987 թ. ծնված Էդգար Օ.-ին պատկանող, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 111 հասցեում գտնվող տոնավաճառի տաղավարներից մեկը և գողացել տղամարդու և կանացի կոշիկներ` պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մոսոն 1996 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն է, ով հունվարի 19-ին, ժամը 15.30-ին, ներկայացել է բաժին, իսկ Կարեն Ա.-ն ժամը 16.10-ին բերման է ենթարկվել:
Մեսրոպ Հ.-ն և Կարեն Ա.-ն ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է: