ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2019 11:47
Տուժողի կասկածները չհիմնավորվեցին
Նոյեմբերի 6-ին, ժամը 13.40-ին, Նորամարգ գյուղի 70-ամյա բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր անասնաֆերմայի նախկին աշխատակիցը՝ Մասիսի 59-ամյա բնակիչը, օգտվելով Մասիսի Երևանյան փողոցի թիվ 101 հասցեի շինության պատի քանդված լինելու հանգամանքից՝ գողացել է երկաթյա խողովակներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այլ արդյունք տվին. բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 13-ին բաժին ներկայացավ Երևանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: