ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2015 16:31
Տուժողը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1973 թ. ծնված Լուսինե Դ.-ն և հայտնել, որ մի մարդ հարձակվել է իրենց շենքի հարևանների վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին, շենքի միջանցքում, վիճաբանության ժամանակ, 1967 թ. ծնված Կորյուն Ա.-ն փայտով, ձեռքերով և ոտքերով հարվածել է 1984 թ. ծնված Մխիթար Օ.-ի գլխին ու մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Տուժողը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կորյուն Ա.-ն ներկայացել է բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: