ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2019 16:59
Տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներակայացել 37-ամյա մի տղամարդ և կամավոր ներկայացրել «AK-74» ինքնաձիգ, նռնակի պայթուցիչ, թմբուկավոր ատրճանակի դետալներ և տարբեր տրամաչափի 471 փամփուշտ:
Ըստ քաղաքացու հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: