ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2019 17:26
Տղամարդը տան հատակը քանդելիս զենք-զինամթերք է գտել ու հանձնել ոստիկանություն
Ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում ուժեղացված ծառայություն կատարելու շրջանակներում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 16-ին, ժամը 22.00-ին, Ակունք գյուղի մի բակիչ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 և 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է նույն օրը իրենց առանձնատան հարակից շինության հատակը քանդելիս: Տղամարդը հայտնել է նաև, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է ԴՁՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: