ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.05.2019 14:34
Տղամարդը հայտնաբերած զենք-զինամթերքը կամավոր հանձնել է ոստիկանություն
«Նայոմնիկ» պայմանական անվամբ օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման շրջանակներում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 4-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել Կապան քաղաքի մի բնակիչ և կամովին հանձնել «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 5.45մմ տրամաչափի ինքնաձիգի 526 «շիլկա» տիպի հրազենի փամփուշտներ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակ, պայթուցիչ, 4 ամբողջական և 1 մասնատված 200գ ամոնիտե գլանակներ, 2 հատ 200գ տրոտիլ, 6 հատ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփշտատուփ, 1 հատ փամփշտատուփի պայուսակ՝ հայտնելով, որ զենք-զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Շարափլու գյուղում գտնվող կիսաքանդ շինության տարածքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: