ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.12.2019 16:04
Տղամարդը հյուրընկալվել է ընկերուհու տանը և փող գողացել
![Տղամարդը հյուրընկալվել է ընկերուհու տանը և փող գողացել Տղամարդը հյուրընկալվել է ընկերուհու տանը և փող գողացել](/resources/police/img/news/big/1575288321,3997.jpeg)
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ տնից 2 անգամ գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.00-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի 28-ամյա բնակիչ ընկերը բնակարանի պահարանում դրված դրամապանակից գողացել է 90.000 դրամ:
Ժամը 14.20-ին ոստիկանության ծառայողները Վրացական փողոցից 28-ամյա տղամարդուն, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Պարզվել է, որ նա քաղաքացուհու բնակարանից նոյեմբերին ևս գողացել է 80.000 դրամ:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: