ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.08.2016 11:29
Տղամարդը և կինը հետախուզվում էին սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու մեղադրանքով
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել օգոստոսի 7-ից ՀՀ քր. օր.-ի 338 հոդվածի (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող, 1980 թ. ծնված Շահեն Ք.-ն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը Իջևան քաղաքի շուկայի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել օգոստոսի 7-ից ՀՀ քր. օր.-ի 338 հոդվածի (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող, 1978 թ. ծնված Քրիստինե Օ.-ին: