ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2015 17:30
Գումարային հարցի շուրջ վիճաբանել և հարվածներ է հասցրել
Նոյեմբերի 4-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1989 թ. ծնված Հայկ Դ.-ին, ով տվել է հաղորդում, որ 5-6 օր առաջ /կոնկրետ օրը պարզվում է/, ժամը 20-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղում, երթուղային տրանսպորտի վերջնականգառում, իր հետ գումարային հարցի շուրջ վիճաբանել է 1962 թ. ծնված Հայրիկ Մ.-ն, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հայկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայրիկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: