ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2019 17:59
Տերյան փողոցից ոստիկանները երիտասարդի են բերման ենթարկել
 
Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Տերյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթոցիչ՝ մոխրացված զանգվածով: Վերջինս հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: 
Նախապատրաստվում են նյութեր:

 
   
		





















































