ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2017 17:59
Տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ կառույցների պաշտոնատար անձինք, զբաղվում է մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերմամբ ու նրանց խնդիրների լուծմամբ: Ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ներկայացրեց մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների խնդիրները՝ ընդգծելով իրենց ուսումնասիրության արդյունքները. չնայած իրականացվող ամենօրյա աշխատանքին, երբեմն կրկնվում են նույն անչափահասների տարբեր իրեր վաճառելու պատրվակով մուրացկանությամբ զբաղվելու դեպքերը: Անդրադարձավ նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքում ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ պետական ու ոչ պետական կառույցների փոխգործակցության սերտացմանը: «Պետք է ջանք չխնայենք խնդիրների շուտափույթ լուծումների համար».- ամփոփեց Նելլի Դուրյանը: Աշխատանքային խմբի անդամները մանրամասն քննարկեցին անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի նախականխման միջոցառումները՝ հանդես գալով առաջարկներով: Նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: