ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.09.2016 15:06
Պատմամշակութային արժեքներ հափշտակելու կասկածանքով

Պատմամշակութային արժեք հանդիսացող առարկաներ հափշտակելու վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում: Դրանք իրացնելու համար անհրաժեշտ էր համագործակցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հետ: Եվ սեպտեմբերի 14-ին գանձագողության կասկածանքով մարզային վարչություն բերման ենթարկվեց 1973 թ. ծնված Արտակ Հարությունյանը:
Նա ներկայացրել է պատմամշակութային արժեք հանդիսացող 12 առարկա, որոնք, ըստ իր հայտարարության, մետաղափնտրիչի միջոցով որոնել և հանել է Լճաշեն գյուղում գտնվող հնավայրերից:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: