ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2019 13:18
Տաքսիստը ներկայացավ ու ներկայացրեց գողոնը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.33-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մեկ ժամ առաջ Ամիրյան փողոցում անհայտ անձը գողացել է մեքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և գումար:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը գողացել է Ավանի բնակիչ 37-ամյա անհատ տաքսու վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 16.50-ին ներկայացել է բաժին և ներկայացրել պայուսակը:
Նախապատրաստվում են նյութեր: