ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2019 12:36
Տավուշի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Վրեժ Ա.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 31-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: