ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2019 17:35
Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
Սեպտեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Այգեհովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի վարած «ԶԻԼ» բեռնատարը, որը բարձված էր յոթ խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ բենզասղոցով ինքն է ծառերը հատել։ 
Նշանակվել է մասնագիտական ստուգում։ 
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 
   
		





















































