ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2019 19:34
Տավուշի ոստիկանները նոյեմբերի 14-ին գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 14-ին գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Այգեձոր գյուղում ապրող 24-ամյա մի երիտասարդի։ Վերջինս խոստովանական բացատրություն տվեց, որ նախորդ ամիս համագյուղացու այգուց գողություն է արել։ Հետագա միջոցառումներով փաստական հանգամանքներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը, այս պահին քննությանը հայտնի տվյալներով՝ Այգեձորում ևս յոթ գողություն է արել, այդ թվում՝ մեքենաներից։ Միջոցառումները շարունակվում են դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։