ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.01.2019 13:26
Հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին, ժամը 18.00-ին, Սոչի-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի, 1996 թ. ծնված Ռուստամ Ռ.-ն, որը 2016թ. հունվարի 27-ից Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ Խատլոնսկի մարզի Կուրգան Տյուբե քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՏՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 3-րդ մասի /դասալքությունը/ մեղադրանքով: