ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


29.08.2013 14:33

Տանկի ական` առանց պայթուցիչի

Օգոստոսի 28-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մուշ-2» թաղամասի 10/5 հասցեում գտնվող նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի շինհրապարակում հողի հարթեցման աշխատանքներ կատարելիս ական է հայտնաբերվել: 
Մեկնած  օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 120 մմ տրամաչափի տանկի ական` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Պատահար խաչմերուկում
Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ի սահմաններում,  Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում  «Ֆոլքսվագեն Պասսատ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: