ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2016 10:28
«Ափիոնի» զանգված՝ տոպրակում և քացախաթթվի անհիդրիդին նմանվող հեղուկ՝ ներարկիչի մեջ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Երևանի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վահե Տ.-ին, 1972 թ. ծնված Արման Ե.-ին և 1967 թ. ծնված Աղաս Գ.-ին` իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Վահե Տ.-ի մոտ հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցին նմանվող զանգված` պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված, և ներարկիչ` լցված քացախաթթվի անհիդրիդին նմանվող հեղուկով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: