ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2017 12:05
Ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 12.10-ին, Արագած գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեղամ Ա.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Գեղամ Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ: