ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2014 12:36
Վրաերթից հետո փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Մայիսի 6-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Ռաշիդ Մ.-ն և հայտնել է, որ վնասվածքններն ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրան և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ պարզվել է վրաերթը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, «ՎԱԶ 21104» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության քննչական բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: