ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.04.2019 11:10
Վրարեթի ենթարկված 40-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շաքի-Սիսիան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 40-ամյա Արտուր Մկրտումյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ապրիլի 7-ին, ժամը 01.30-ին, մահացել է:
Ապրիլի 7-ին, ժամը 9.00-ի սահմաններում, 32-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք, որ ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ճանապարհին ինքն է վրաերթի ենթարկել Ա.Մկրտումյանին և հեռացել դեպքի վայրից:
Կատարվում է քննություն։