ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2015 11:17
Վրաերթի փաստը թաքցնել չհաջողվեց
Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել, դեպքի մասին ոստիկանություն չի հայտնվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Յուրիկ Բ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Կապանի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել տուն:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Յուրիկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: