ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2018 12:29
Վրաերթ Բյուրեղավանի գերեզմանատան ճանապարհին. 76-ամյա տղամարդ է մահացել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.45-ին, տղամարդը՝ 1942 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը, հիվանդանոցում. գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: