ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2016 17:13
24-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացավ ոստիկանություն
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Նար-Դոսի փողոցում 1992 թ. ծնված Թեհմինե Հ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին, 1956 Սեմարա Ս.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ իր վարած «Մերսեդես Բենց»-ով ինքն է վրաերթի ենթարկել աղջկան:
Սեմարա Ս.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն: