ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2014 10:07
Վրաերթ կատարած տաքսու վարորդը հայտնաբերվեց
Մարտի 12-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ կողամատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Աշոտ Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևանի Արա Գեղեցիկի փողոցում` տաքսի ծառայության վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1958 թ. ծնված Գագիկ Ե.-ն` «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: