ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2015 11:36
Վրաերթի ենթարկվածները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 14-ին, ժամը 11.00-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ալեքսանդր Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին, ժամը 19.45-ին, անհայտ մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Սասունցի Դավթի կայարանի մոտակայքում վրաերթի է ենթարկվել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: