ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2017 10:27
Երևան-Թբիլիսի գնացքը վրաերթի է ենթարկել կնոջ, որը մահացել է
Փետրվարի 8-ին, ժամը 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Գործարանային» մետրոյի հետնամասում՝ երկաթգծի հատվածում, Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1949 թ. ծնված Անաիդա Թորոսյանն է:
Կատարվում է քննություն: