ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.06.2013 12:32
Վնասվածքներ՝ պայթյունի հետևանքով
Հունիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Չուխաջյան 34 շենքի թիվ 13 բնակարանից հիվանդանոց է տեղափոխվել 1935 թ. ծնված Համբարձում Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբում անհայտ առարկա քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: