ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2015 11:57
Վնասվածք պատճառողին հայտնաբերեցին
Օգոստոսի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Աշոտ Ա.-ն, ով հայտնել է, որ տանը անհայտ անձի կողմից հարված է ստացել:
Նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նրան վնասվածքը պատճառել է 1954 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն, ով ժամը 19.30-ին տվել է բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: