ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2016 15:11
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն
Փետրվարի 16-ին, ժամը 17-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գարիկ Ա.-ն և հայտնել, որ երեկ Կարապի լճի մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խմբին Ժամը 18-ին Գարիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 21.30-ին, «Առագաստ» սրճարանի հարակից այգում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: