ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2015 11:12
Վիճաբանություն և քթի վնասվածք
Ապրիլի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները քաղաքի բենզալցակայանի դիմաց նկատել են 1991 թ. ծնված, նախկինում դատված Մայիս Ս.-ին և 1993 թ. ծնված Վահագ Գ.-ին, որոնք ոտքերով և ձեռքերով հարվածներ էին հասցնում իրար, ինչի հետևանքով վերջինս քթի շրջանում ստացել է վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: