Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.09.2013 12:46

Վիճաբանություն Հյուսիսային պողոտայում

Սեպտեմբերի 3-ին,  ժամը 00.35-ին,  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային մասի փափուկ  հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի  Վաֆա Ա.-ն,  որը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Երևանի Հյուսիսային պողոտայում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտ, նույն հասցեում գտնվող «Բիլայն» ընկերության երեք  աշխատակիցներ վիճաբանել են Վաֆա Ա.-ի հետ, որի ժամանակ հարվածել են վերջինիս և պատճառել վնասվածք: 
 Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին  հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:
Նույն օրը, ժամը 17.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ Ալբերտ Ա.-ն վնասվածքը ստացել է ոչ թե ԵՊՃՀ սպորտ դահլիճում, այլ Վաֆա Ա.-ի և նրա ընկերների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միաժամանակ պարզվել է «Բիլայն» ընկերության մյուս աշխատակիցների ինքնությունը՝ Հայկ  Ս., Գուրգեն Մ. և Մնացական Ս.,  որոնք հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս սեպտեմբերի 2-ին,  ժամը 23.35-ին Հյուսիսային պողոտայում վիճաբանել են Վաֆա Ա.-ի և նրա երեք ընկերների հետ, որի ընթացքում հարվածել են միմյանց:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  Ալբերտ Ա.-ից և Գուրգեն Մ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություններ:
 Կատարվում է հետաքննություն: