ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.07.2013 12:27
Վիճաբանության մասնակիցները ոստիկանությունում բացատրություններ են տվել
Հուլիսի 11-ին, ժամը 01.00-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի ձախ կեսի սալջարդ, բազուկների վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Գոռ Կ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքները ստացել է իրենց շենքի բակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է հուլիսի 11-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գտնվող հյուրանոցային համալիրի դիմաց, 1992 թ. ծնված Հայկ Մ.-ի հետ վիճաբանության ժամանակ:
Գոռ Կ.-ն և Հայկ Մ.-ն հրավիրվել են բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություններ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: