ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2018 14:01
Վիճաբանություն հացի արտադրամասի հետնամասում
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ այտի կտրած-ծակած արնահոսող վերք, ձախ աջքի հեմատոմա, գլխի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի հարևանությամբ գտնվող հացի արտադրամասի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1984 թ. ծնված Ահարոն Գ.-ն ապակյա շշով հարվածել է Արթուր Ս.-ի գլխին, իսկ շշի կոտրվելուց հետո ապակու կտորներով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները:
Ահարոն Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: