ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.10.2015 18:30
Այցելություն ոստիկանության զորքերի 1033 զորամաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի 1033 զորամաս:
Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցող բարձրաստիճան սպաներն ու ՈԶ հրամանատարության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի 100-ամյա հիշատակը հավերժացնող խաչքարին և զոհված զինծառայողների հուշապատին:
Ողջունելով անձնակազմին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նրանց պրոֆեսիոնալ պատրաստականության և անմնացորդ ծառայության կարևորությունը:
Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շարահրապարակում հետևեցին ոստիկանության զորքերի ծառայողների մասնագիտական վարժանքներին ու պատվո պահակախմբի ցուցադրական ելույթին:
Այնուհետև զորամասի ճաշարանում տրվեց տոնական ճաշկերույթ՝ միջազգային զորավարժանքին ոստիկանության զորքերի գերազանց մասնակցության առթիվ: