ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2012 23:56
Վերելակ է ընկել. կան զոհեր և վիրավորներ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ Սասնա ծռեր փողոցի վերջնամասում` Դավիթաշենի կամուրջի մոտ գտնվող նորակառույց շենքի վերելակն ընկել է, կա 2 զոհ և 2 վիրավոր:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սասնա ծռերի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող կիսակառույց շենքի բեռնատար վերելակը 19-րդ հարկից ընկել է նկուղային հարկ, ինչի հետևանքով վերելակում գտնվող` շինարարության աշխատակիցներ՝ 1947 թ. ծնված Յուրա Գոգորյանը և 1960 թ. ծնված Հուսիկ Օհանյանը տեղում մահացել են, իսկ 1969 թ. ծնված Խաչիկ Եփրեմյանը և 1954 թ. ծնված Գևորգ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` Խ. Եփրեմյանը և Գ. Սաֆարյանը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: