ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.04.2014 19:08
Վերանորոգման արհեստանոցի աշխատակիցը ինքնագլուխ վարել և վթարի է ենթարկել հաճախորդի «ԲՄՎ»-ն
Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են ստացվել, որ մարտի 25-ին, ժամը 00.30-ին, Ադոնցի փողոցի թիվ 8/1 հասցեի դիմաց իրար են բախվել 1974 թ. ծնված Արայիկ Ղ.-ի վարած «ԲՄՎ» և 1977 թ. ծնված Կամո Հ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, 1972 թ. ծնված Վերգինե Փ.-ն ապրիլի 2-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ մարտի 24-ին իր ավտոմեքենան վերանորոգման նպատակով հանձնել է վերանորոգման արհեստանոցի աշխատակից Արայիկ Ղ.-ին, որն էլ առանց իր գիտության և թույլտվության վարել է ավտոմեքենան և վթարի ենթարկել:
Կատարվում է հետաքննություն: