ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2018 12:11
Հետախուզվողը վերադարձավ Հայաստան

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 6-ին, ժամը 03.50-ին, կամավոր Հայաստան է վերադարձել և ոստիկանություն ներկայացել 1978 թ. ծնված Քրիստինա Խ.-ն, որը 2010թ. հունիսի 21-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 (Գողությունը) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 34-177 հոդվածի (Գողության հանցափորձը) 3-րդ մասի 2-րդ կետի, 66 և 70 հոդվածների (Պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ և Պատիժը պայմանականորեն չկիրառելը) մեղադրանքով: