ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.08.2019 11:25
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան
«Կանեփ-Կակաչ 2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 00.15-ին, Մինվոդ-Երևան չվերթով ՌԴ-ից Հայաստան է վերադարձել 35-ամյա Արմեն Հ.-ն, որը 2017թ. հունվարի 10-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով: