ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2019 16:56
Ոստիկանների միջոցառումների արդյունքում 2006 թվականից հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 00.50-ին, Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 38-ամյա Գևորգ Կ.-ին, որը 2006թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքներով: